ԻՆՉՊԵ՞Ս ԳՐԱՆՑՎԵԼ SALONME ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՈՐՊԵՍ ՀԱՃԱԽՈՐԴ
SalonMe հավելվածում գրանցվելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ 4 պարզ քայլերը։
1․ Նախ անցեք հետևյալ հղումով և ներբեռնեք այն Google Play կամ App Store հարթակից։

2․ Այնուհետև բացեք հավելվածը և ընտրեք ձեր նախընտրելի լեզուն։

Լեզուն ընտրելուց հետո դուք մուտք կգործեք հավելվածի գլխավոր էջ, կկարողանաք փնտրել և գտնել մասնագետների, սակայն նրանց պահպանելու և ամրագրման հայտ ուղարկելու համար անհրաժեշտ կլինի գրանցվել և ունենալ սեփական օգտահաշիվը։

3․ Դրա համար անհրաժեշտ է մուտք գործել էկրանի ներքևում գտնվող Հայտեր/Заявки/Requests բաժին և սեղմել ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ/ВОЙТИ В АККАУНТ/SIGN IN կոճակը։

4․ Կոճակը սեղմելուց հետո դուք կուղղորդվեք տվյալների գրանցման էջ, որտեղ անհրաժեշտ է մուտքագրել ձեր հեռախոսահամարը, այնուհետև հաստատել այն՝ ՍՄՍ նամակով ուղարկված կոդով, և լրացնել ձեր անուն ազգանունը, որը երևալու է մասնագետների մոտ, երբ դուք նրանց հայտ ուղարկեք։

Շնորհավորում ենք, այսպիսով դուք գրանցվեցիք հավելվածում և կարող եք օգտվել դրա առաջարկած լայն հնարավորություններից։
Made on
Tilda