Եթե չգտնեք ձեր հարցի պատասխանն այստեղ, գրեք այն մեզ՝ salonprohelp@gmail.com էլ․ հասցեով կամ զանգահարեք 094 61 66 98 հեռախոսահամարով։
Ի՞ՆՉ Է ՏԱԼԻՍ ՊՐԵՄԻՈՒՄ ՕԳՏԱՀԱՇԻՎԸ
Ակտիվացնելով Պրեմիում օգտահաշիվ՝
Ձեր էջը կերևա հաճախորդների հավելվածում։
Նրանք կկարողանան տեսնել ձեզ մասնագետների ցանկում, տեսնել ձեր առաջարկած ծառայությունների մանրամասները և պորտֆոլիոն, ինչպես նաև տեղադիրքը՝ քարտեզի վրա։
Դուք կարող եք առցանց ամրագրման հայտեր ստանալ հաճախորդներից։
Հաճախորդները կտեսնեն ձեր ազատ ժամերը և միանգամից կուղարկեն իրենց ցանկացած ծառայության ամրագրման հայտը, իսկ դուք դա կկարողանաք հաստատել մեկ հպումով՝ առանց զանգի անհրաժեշտության։
Ձեր հաճախորդները կստանան ավելի լավ սպասարկում։
Ամրագրման գործընթացը կլինի շատ ավելի պարզ և հեշտ։ Դրանից բացի, նրանք կստանան հատուկ ծանուցումներ ամրագրման մասին՝ հիշեցնելով և հորդորելով չուշանալ։
ԻՆՉՊԵ՞Ս ԱԿՏԻՎԱՑՆԵԼ ՊՐԵՄԻՈՒՄ ՕԳՏԱՀԱՇԻՎ
Ներբեռնել և գրանցվել SALONPRO հավելվածում որպես մասնագետ։
Լիցքավորել Salon Coin-ները՝ համապատասխան չափով և տեղից։ (գործընկեր կազմակերպությունների էլեկտրոնային դրամապանակների և վճարային տերմինալների միջոցով)։
Հավելվածի ներսում փոխարինել Salon Coin-ները Պրեմիումի օրերի քանակի։
Մնացած օրերի քանակը կարող եք տեսնել հավելվածի ներսում՝ պրոֆիլի էջում։
Անդամակցության երկարաձգումն անհրաժեշտ է կատարել մինչև օրերի քանակի լրանալը։
ՎՃԱՐՈՒՄՆԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ
ԻՆՉՊԵ՞Ս ԼԻՑՔԱՎՈՐԵԼ SALON COIN-ՆԵՐԸ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Այստեղ դուք կգտնեք բազմաթիվ հարցերի պատասխաններ, որոնք կարող են առաջանալ և ձեզ մոտ։
ՏԵՍՆԵԼ
Կարող եք կապ հաստատել մեզ հետ salonprohelp@gmail.com էլ․ հասցեով կամ 094 61 66 98 հեռախոսահամարով։