SALON PRO ՌԵՖԵՐԱԼ ԾՐԱԳԻՐ
Աշխատանքային գրաֆիկը կարող եք նշել հավելվածի գրանցման փուլում։ Սեղմեք առաջին նկարում նշված "փոփոխել" կոճակի վրա (1), և կբացվի շաբաթվա օրերի ցանկը, որտեղից "+" նշանով (2) կարող եք ավելացնել ձեր աշխատանքային օրերը։ Օրն ավելացնելուց հետո նախ նշեք յուրաքանչյուր օրվա աշխատանքային ժամի սկիզբը և ավարտը, այնուհետև՝ ընդմիջման սկիզբը և ավարտը (3)։ Եթե չունեք ընդմիջման ժամեր՝ կարող եք բաց թողնել այդ դաշտերը։ Տվյալ օրվա գրաֆիկը լրացնելուց հետո սեղմեք "Պահպանել" կոճակը (4), և անցեք հաջորդ օրվան։

Նշված ժամերից դուրս, ինչպես նաև ընդմիջման ժամերին ձեզ հնարավոր չի լինի ծառայության ամրագրման հայտ ուղարկել։ Աշխատանքային գրաֆիկը լրացնելուց հետո սեղմեք էջի վերևում գտնվող սլաքի "<" կոճակը և շարունակեք գրանցումը (5)։

Made on
Tilda