ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԵԿՈՅԱՆ ՍԱՆՐՎԱԾՔՆԵՐԸ ՎԱԼԵՆՏԻՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Շուտով Վալենտինն է: Ինչը նշանակում է, որ տեսքը ամբողջական և շքեղ դարձնելու համար հարկավոր է ընտրել սանրվածք: Մենք առանձնացրել ենք թոփ 5 սանրվածքներ, որոնք կլրացնեն ձեր տեսքը և կդարձնեն ձեզ էլ ավելի հմայիչ:

1․ ՊՈՉ
Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես «պոչ» հավաքված վարսերը ակտուալ են: Այդ սանրվածքները բացում են ձեր դիմագծերը և յուրահատուկ տեսք հաղորդում դեմքին: Սանրվածքը նաև կարելի է միքսել այլ սանրվածքների հետ և ստանալ հետաքրքիր համադրություններ:
2․ ՀՅՈՒՍՔԵՐ
Գեղեցիկ հյուսքով սանրվածքը ձեր կերպարը կդարձնի ավելի թեթև և ռոմանտիկ: Հյուսքեր անելով կարող ենք ստանալ և հավաքված և արձակած սանրվածքներ: Հյուսքերի մեջ նաև կարող եք ավելացնել աքսեսուարներ և տեսքը դարձնել ավելի համարձակ և հետաքրքիր:
3․ ԹԵԹԵՎ ԱԼԻՔՆԵՐ
Այս նուրբ և գեղեցիկ սանրվածքը շատ հեշտ է համադրվում տարբեր ոճերի հետ: Այն նաև սազում է դեմքի բոլոր ձևերին:
4․ ԱՆԽՆԱՄ ՀԱՎԱՔՎԱԾ «ԿՈՍ»
Չնայած, որ այս սանրվածքը կոչվում է անխնամ, այն հրաշալի տարբերակ է երեկոյան ռոմանտիկ ընթրիքի կամ միջոցառման գնալու համար: Այն հաղորդում է էլեգանտ և շլացուցիչ տեսք:
5․ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ՝ ՎԱՐՍԵՐԻ ՎՐԱ
Կերպարը կարելի է ավելի չկրկնվող և յուրահատուկ դարձնել համապատասխան աքսեսուարների միջոցով:

Վալենտինին ընդառաջ Ձեր մոտակայքում լավագույն վարսահարդարներին կարող եք գտնել SalonMe հավելվածի շնորհիվ։

Made on
Tilda