Լյուսի Հարությունյան
Մատնահարդարման դասընթացներ
📍Դավթաշեն 1-թաղամաս Տիգրան Պետրոսյան 9|5
Ողջույն, ես Լուսինեն եմ։ Արդեն 17 տարի է, ինչ աշխատում եմ մատնահարդարման ոլորտում։ Սկսել եմ սիրելով իմ գործը, տարիների ընթացքում այն դարձավ ոչ միայն մասնագիտություն, այլև կյանքիս մի կարևոր մասը։ Ես սովորել և վերապատրաստվել եմ Մոսկվայի լավագույն դպրոցներում, ձեռք բերելով թե՛ տեխնիկական հմտություններ, թե՛ նոր մոտեցումներ։

Դրանց հիման վրա ստեղծեցի իմ դպրոցը՝ Lusi Harutyunyan Nailschool, որտեղ ամեն օր կիսվում եմ իմ փորձով և գիտելիքներով։ Ինձ համար կարևոր է յուրաքանչյուր ուսանողին փոխանցել ոչ միայն տեխնիկաներ, այլև ոլորտի հանդեպ սերը։ Եթե դու ուզում ես զարգանալ այս ոլորտում, ապա ճիշտ տեղում ես։

Հարցերի դեպքում՝ Instagram
ԲԱԶԱՅԻՆ ԿՈՒՐՍ ԶՐՈՅԻՑ

📅 Տևողությունը՝ 1 ամիս

🔹 Ընդհանուր՝ 20 դաս

🔹 Մոդելներն ու նյութերը տրամադրում է դպրոցը

🔹 Դասերը կազմակերպվում են փոքր խմբերով՝ անհատական մոտեցմամբ


📋 Ի՞նչ կսովորեք կուրսի ընթացքում․

✅ Գործիքների ախտահանում և ստերիլիզացիա

✅ Եղունգի կառուցվածք, մաշկի և եղունգի տեսակներ

✅ Նյութերի և գործիքների ճիշտ ընտրություն

✅ Եղունգի ֆորմաների խարտոցում

✅ Նյութերի անվնաս հեռացում

✅ Եղունգի մշակում և նախապատրաստում

✅ Կոմբինացված մատնահարդարում՝ մկրատային տեխնիկայով

✅ Ապարատային մատնահարդարման 2 տեխնիկա

✅ Հարթեցում բազայով և գելով

✅ Գելլաքի տեխնիկա՝ մուգ և բաց գույներով

✅ Գելով ամրացում (3 տեխնիկա)

✅ Կոտրված եղունգների շտկում

✅ Մոդելավորում՝ գելային տիպսաներով և վերևի ձևերով

✅ Վերևի ձևերի 2 տեխնիկա

✅ Ֆրենչի տեխնիկա

✅ Ապարատային ոտնահարդարում

✅ Ճիշտ նկարելու տեխնիկա

ՄԵԿՕՐՅԱ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Այս դասընթացը կօգնի ձեզ խորացնել հմտությունները և սովորել արդյունավետ տեխնիկաներ երկու մոդելի հետ աշխատելու միջոցով։


📋 Ի՞նչ կսովորեք կուրսի ընթացքում․

✅ Նյութի ճիշտ և անվնաս հեռացում

✅ Եղունգների խարտոցման տեխնիկաներ՝ քառակուսի և նշաձև ձևերի համար

✅ Եղունգի ճիշտ նախապատրաստման քայլեր

✅ Արագացված ապարատային մատնահարդարում

✅ Կոմբինացված մատնահարդարում ✂️

✅ Հարթեցում գելով և բազայով

✅ Մուգ կամ բաց գույնի ծածկման տեխնիկա

✅ Ֆրենչի տեխնիկա


📅 Օրակարգ՝

🕚 Դասը սկսում ենք ժամը 11:00-ին՝ առաջին մոդելի հետ

☕️ Ընդմիջում՝ թեյ, սուրճ և քաղցրավենիք

🕑 13:30-ին՝ աշխատանք երկրորդ մոդելի հետ


🎓 Դասընթացի ավարտին ստանում եք վկայական։

ԱՐԱԳԱՑՎԱԾ ԵՐԵՔՕՐՅԱ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Այս կուրսը նախատեսված է ձեր հմտությունները կատարելագործելու համար։ Աշխատում ենք 6 մոդելի հետ՝ մանրամասնորեն ուսումնասիրելով յուրաքանչյուր քայլ։


📋 Ի՞նչ կսովորեք կուրսի ընթացքում․

✅ Նյութի ճիշտ և անվնաս հեռացում

✅ Եղունգների մշակում և ֆորմաների շտկում

✅ Կոմբինացված և ապարատային մատնահարդարում

✅ Գելլաքի տեխնիկա՝ հարթեցում և գելով ամրացում

✅ Մուգ գույնի ծածկման և ֆրենչի տեխնիկա

✅ Մոդելավորում՝ վերևի ձևերով


Կուրսը կազմակերպվում է պրակտիկ հիմունքներով՝ իրական մոդելների հետ աշխատանքով։


📅 Տևողությունը՝ 3 օր


🎓 Կուրսի ավարտին ստանում եք վկայական։

ՏԱՍՕՐՅԱ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԿՈՒՐՍ

Այս կուրսը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են կատարելագործել իրենց հմտությունները և սովորել ոլորտի լավագույն տեխնիկաները։


📋 Ի՞նչ կսովորեք կուրսի ընթացքում․

✅ Նյութի ճիշտ և անվնաս հեռացում

✅ Եղունգների խարտոցման տեխնիկաներ՝ քառակուսի և նշաձև ձևերի համար

✅ Եղունգների ճիշտ նախապատրաստում

✅ Արագացված ապարատային մատնահարդարում

✅ Կոմբինացված մատնահարդարում ✂️

✅ Հարթեցում գելով և բազայով

✅ Գելլաքի ծածկման տեխնիկա՝ մուգ և բաց գույներով

✅ Ֆրենչի տեխնիկա

✅ Գելային տիպսաներով մոդելավորում

✅ Վերևի ձևերով մոդելավորում

✅ Ապարատային ոտնահարդարում


📅 Տևողությունը՝ 10 օր


🎓 Կուրսի ավարտին ստանում եք վկայական։

ՎԵՐԵՎԻ ՖՈՐՄԱՆԵՐՈՎ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ԵՐԵՔՕՐՅԱ ԲԱԶԱՅԻՆ ԿՈՒՐՍ

Այս կուրսը նախատեսված է սկսնակների և հմտությունները խորացնել ցանկացողների համար։ Այն ընդգրկում է մանրամասն տեսական և գործնական փուլեր՝ ապահովելով յուրաքանչյուր մասնակցի անհատական մոտեցում։


📋 Ի՞նչ կսովորեք կուրսի ընթացքում․

✅ Եղունգի մշակում և նախապատրաստում

✅ Մատնահարդարում (կոմբինացված կամ ապարատային՝ ըստ ձեր նախընտրության)

✅ Վերևի ֆորմայի ճիշտ ընտրություն՝ ըստ եղունգի տեսակի

✅ Գելի ճիշտ ընտրության տեխնիկա

✅ Նյութի ճիշտ տեղադրում ֆորմայի մեջ

✅ Նյութի տեղադրման տեխնիկա՝ նրբամաշկի մոտ չծորալու համար

✅ Քառակուսի և նշաձև եղունգների մոդելավորում

✅ Օմբրե (Baby Boomer) տեխնիկա

✅ Կախ եղունգների հետ աշխատելու տեխնիկա

✅ Շեղ անկյուն եղունգների հետ աշխատելու տեխնիկա

✅ Բարձր ապեքս ունեցող եղունգների հետ աշխատելու տեխնիկա


📅 Օրակարգ՝

🕚 Դասերը սկսում ենք ժամը 11:00-ին

🔹 Աշխատում ենք ամեն օր՝ մեկ մոդելի հետ անհատական


🎓 Կուրսի ավարտին ստանում եք վկայական։

Գրանցվելու կամ մանրամասների համար՝ +374 98 148 194
Made on
Tilda