ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՏԱՐԵԼ ԱՄՐԱԳՐՈՒՄՆԵՐ SALON ՀԱՎԵԼՎԱԾԻ ՄԻՋՈՑՈՎ
SALON հավելվածում տարբեր մասնագետների մոտ ծառայություններ ամրագրելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալը։
Հավելվածում գրանցվելուց և համապատասխան մասնագետին գտնելուց և հետո անցեք նրա ծառայությունների ցանկի բաժին (1) և սեղմեք Ամրագրման կոճակը (2)։

Բացված էջում հերթականությամբ նշեք նախ այն ծառայությունները, որոնք ցանկանում եք ամրագրել (3), հետո ընտրեք ձեզ հարմար օրը (4)։

Դրանից հետո կտեսնեք այդ օրվա համար մասնագետի բոլոր հասանելի ժամերը, որոնցից կարող եք ընտրել ձեզ ամենահարմարը (5)։

Ժամն ընտրելուց հետո սեղմեք էջի ներքևում գտնվող կոճակը (6), և ձեր ամրագրման հայտը կուղարկվի մասնագետին:

Հայտն ուղարկելուց հետո անհրաժեշտ է սպասել, մինչև այն հաստատվի մասնագետի կողմից։ Հայտը հասատատելու դեպքում ձեզ կգա ծանուցում։

Ձեր ուղարկած հայտը և դրա կարգավիճակը կարող եք տեսնել համապատասխան էջում (7)։ Կանաչ գույնով նշված ամրագրումներն արդեն հաստատված են, դեղինները՝ սպասում են հաստատման (8)։

4․ Եթե ցանկանում եք չեղարկել հայտը, սեղմեք համապատասխան ամրագրման վրա (9) և հետևեք քայլերին։

Այսպիսով դուք կարող եք կատարել ամրագրումներ ձեր ուզած մասնագետի մոտ՝ օնլայն և առանց ավելորդ ջանքերի։
Made on
Tilda